Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Շտամպավորված քրիստոնյաների մեր ժամանակը

Շտամպավորված քրիստոնյաների մեր ժամանակը
20.06.2013 | 11:22

Ճեպազրույց Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ ԵԳԱՆՅԱՆԻ հետ

-Չե՞ք կարծում, որ 21-րդ դարում մտածողության փոփոխության, նոր տեխնոլոգիաների ի հայտ գալով, անձնական պատճառներով քրիստոնեական վարդապետությունից շատ ենք հեռացել:
-21-րդ դարը չէ խնդիրը, խնդիրը անցյալ դարի 70-80 տարիների աթեիզմի մեջ է, որովհետև մեր ազգը ամենանվիրյալ, հավատքին շատ ամուր կառչած ազգերից է: Մեր մեկնիչները, մեր գրիչները այնպիսի վկայություններ են թողել, որ համահավասար արժեք ունեն ընդհանուր քրիստոնեական գրականության մեջ: Հայաստանում եթե որոնես, պատմամշակութային արժեքներից կտեսնես հավատքի նշանակության կոթողներ: Չես տեսնի պալատներ, ապարանքներ, կենցաղային նշանակության շինություններ: Եթե եղել է ֆինանսական հնարավորություն, ընտրությունը մեծ չի եղել, կառուցվել է եկեղեցի կամ դպրոց: Դա մեր հավատքի ուժն է ցույց տալիս, քրիստոնեական վարդապետության տեղն ու դերը: Ցավոք, խորհրդային շրջանում այդ ավանդույթը ավերվեց և մեր բնակչության զգալի մասն այսօր, արտահայտության համար ներողություն եմ խնդրում, բայց շտամպավորված քրիստոնյաներ են: Առանց հասկանալու վարդապետության պարզ մեկնությունները, իմաստը, քրիստոնեական արժեքային համակարգը, մենք գնում ենք եկեղեցի մոմ վառելու ու Աստծուն մեր պահանջները ներկայացնելու: Առանց նույնիսկ հասկանալու մոմավառության խորհուրդը, առանց կարողանալու տարբերել աղոթքը խնդրանքից, հոգևոր ոլորտը գանձապետական համակարգից: Բայց հուրախություն բոլորիս պիտի արձանագրեմ, որ հավատավոր մարդկանց թվաքանակը մեծանում է: Մարդիկ, որ քրիստոնեության հետ առնչվում են բովանդակային ըմբռնումով ու հավատով: Ունենք շատ նվիրյալ քահանաներ, որ եկեղեցին աշխատատեղ չեն համարում, այլ խորապես հավատում են ու հավատացյալների կողքին են օրը 24 ժամ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես դե ֆակտո»-ի առաջիկա համարում:

Դիտվել է՝ 3369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ